
YouTube-ը որոշ օգտատերերի զգուշացրել է, որ բլոկավորումը շրջանցելու մեթոդների մասին ինֆորմացիա պարունակող իրենց տեսանյութը Ռոսկոմնադզորի որոշմամբ ներառվել են արգելված տեղեկատվության գրանցամատյանում։ Այդ կապակցությամբ վիդեոհոսթինգը բլոգերներին խնդրել է ինքնուրույն հեռացնել նման տեսանյութերը, հակառակ դեպքում ընկերությունը ստիպված կլինի արգելափակել այդ բովանդակությունը։
Ռոսկոմնադզորի ներկայացուցիչը հաստատել է լրագրողներին, որ գործակալությունը հարցումներ է ուղարկել՝ հեռացնելու VPN-ների և արգելափակումը շրջանցելու այլ ծրագրերի օգտագործումը խթանող նյութերը:
Բացի դրանից՝ կարգավորողն ընդգծել է, որ YouTube-ի ադմինիստրացիան դեռ չի կատարել 300-ից ավելի նման նյութեր հեռացնելու պահանջները։
2023-ի մարտի 1-ին ուժի մեջ են մտել կառավարության որոշման փոփոխությունները, որոնք թույլ են տալիս Ռոսկոմնադզորին արգելափակել արգելված բովանդակություն մուտք գործելու սահմանափակումները շրջանցելու ուղիների մասին տեղեկատվություն պարունակող ռեսուրսները:
Նաև նոյեմբերի 30-ից ուժի մեջ կմտնի VPN ծառայությունների վերաբերյալ գիտական, գիտատեխնիկական և վիճակագրական տեղեկատվության տարածման արգելքը։ Բացառություն կլինեն այն տվյալները, որոնք անհրաժեշտ են անվտանգ հեռավար մուտք ապահովելու համար: Սույն հրամանն ուժի մեջ է մինչև 2029-ի սեպտեմբերի 1-ը։