Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 24-րդ համագումարի ընթացքում միության նախագահ ընտրվեց Team ընկերությունների խմբի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։
Իր երախտագիտությունը հայտնելով վստահության համար՝ Ալեքսանդր Եսայանը նշեց, որ միության ձեռքբերումները նրա անդամների և գործընկերների արդյունավետ համատեղ աշխատանքի արդյունք են։
«Մենք շարունակելու ենք մեր ուղին՝ ամրապնդելով Հայաստանի դիրքերը որպես տեխնոլոգիական առաջնորդ։ Այս հավակնոտ, բայց իրատեսական հեռանկարում կարևոր է յուրաքանչյուրիս ներգրավվածությունը, ինչպես նաև համագործակցությունը կազմակերպությունների և կառավարության հետ։ ԱՏՁՄ համայնքի էական աճը կարևոր ցուցանիշ է, որը հաստատում է նրա կենսունակությունն ու պատրաստակամությունը նոր ձեռքբերումների», — ասաց նա։
Նաեւ համագումարի շրջանակում ընտրվեց ԱՏՁՄ-ի նոր խորհուրդը։
Խորհրդի նոր կազմի մեջ ընդգրկվեցին՝
- Արտավազդ Մինասյան (Krisp – համահիմնադիր և նախագահ)
- Արմեն Քոչարյան (Volo – տնօրեն և համահիմնադիր)
- Իրինա Դումանյան (Siemens – տնօրեն)
- Արսեն Բաղդասարյան (DataArt – տնօրեն)
- Արման Աթոյան (iX Tech – համահիմնադիր և տնօրեն)
- Խաչիկ Նազարյան (Broadcom – ինժեներական տնօրեն)
- Գևորգ Սաֆարյան (Limtech – հիմնադիր և տնօրեն)
- Գոռ Վարդանյան (Faimtech – հիմնադիր)
- Սպարտակ Քյուրեղյան (Zels – ֆինանսական և բիզնես գործառնական տնօրեն)
- Աշոտ Տոնոյան (Service Titan – տնօրեն)
- Արտավազդ Եղիազարյան (Podcasl – հիմնադիր և տնօրեն)
- Նարեկ Ասլիկյան (Armenian Code Academy – հիմնադիր և տնօրեն)
- Ռեմ Դարբինյան (Viral Mango – հիմնադիր և տնօրեն)։