Close Menu
GlobalNews
    Քաղաքականություն
    March 24, 20250

    Ապրիլին կսկսվի ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների հաջորդ փուլը

    Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները շարունակվում են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց…

    March 21, 2025

    ՀՀ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի հերթական ապատեղեկատվությունը

    March 21, 2025

    2024 թվականի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական կայուն օպերատիվ իրադրություն. Սուրեն Պապիկյան

    March 21, 2025

    Երկրաշարժ՝ Հայաստանում

    Facebook X (Twitter) Instagram
    Հրատապ
    • Ապրիլին կսկսվի ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների հաջորդ փուլը
    • ՀՀ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի հերթական ապատեղեկատվությունը
    • 2024 թվականի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական կայուն օպերատիվ իրադրություն. Սուրեն Պապիկյան
    • Երկրաշարժ՝ Հայաստանում
    • Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ-ն հերքում է
    • Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ-ն հերքում է
    • Դատարանը Սաակաշվիլիին դատապարտել է 4,5 տարվա ազատազրկման
    • «Հայկական ավիուղիներ» ավիաընկերությունը ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները
    Facebook Instagram TikTok Telegram X (Twitter)
    GlobalNews
    • Հասարակություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսություն
      • Ֆինանսներ
      • Բիզնես
    • Սպորտ
    • Տեխնոլոգիա
    • Ժամանց
    • Իրավունք
    GlobalNews
    Այժմ:Home»Քաղաքականություն»Հայաստանի բոլոր ճանապարհները բաց են Ադրբեջանի համար. բեռնատարները անցակետով կարող են մտնել Թուրքիա․ Նիկոլ Փաշինյանի հոդվածը
    Քաղաքականություն

    Հայաստանի բոլոր ճանապարհները բաց են Ադրբեջանի համար. բեռնատարները անցակետով կարող են մտնել Թուրքիա․ Նիկոլ Փաշինյանի հոդվածը

    March 4, 2025No Comments5 Mins Read
    Տարածել
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացումը, ներառյալ նաև Արևմտյան Ադրբեջանից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն և հակառակ ուղղությամբ, Հայաստանի Հանրապետության Մեղրիից-Երասխ Ադրբեջանի (Նախիջևանի Ինքնավար Հանրապետության) տարածքով և հակառակ ուղղությամբ, ամբողջությամբ նախապատրաստված է։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է «Արմենպրես»-ում հրապարակված իր հոդվածում։

    «Ադրբեջանի կողմից ամենահաճախ շահարկվողը կամ էսկալացվողը տարածաշրջանային կոմունիկացիաների հարցն է: Ադրբեջանն ասում է, թե Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները, հղում անելով այն ակնհայտ փաստի վրա, որ հաղորդակցության ուղիները Հայաստանի և Ադրբեջանի միջև փակ են: 

    Նախ հարկավոր է ընդգծել, որ Հայաստանը ոչ մի միակողմանի պարտավորություն չունի: Երկու կողմերն են պարտավորվել միմյանց համար բացել բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունները: Այսօր Ադրբեջանի ոչ մի տրանսպորտային կամ տնտեսական կոմունիկացիա բաց չէ Հայաստանի կամ Հայաստանով անցնողների համար, ո՛չ ճանապարհ, ո՛չ երկաթուղի, ո՛չ խողովակաշար, ո՛չ էլեկտրահաղորդակցության գիծ, ո՛չ մալուխ: 

    Հայաստանի բոլոր ճանապարհները բաց են Ադրբեջանի համար: Դեռ 2022 թվականին Կառավարությունը շրջանառության մեջ է դրել Հայաստան-Ադրբեջան սահմանին սահմանային երեք կետ բացելու մասին որոշման նախագիծը, որն Ադրբեջանի բեռնատար և մարդատար ավտոմեքենաներին ՀՀ տարածք մուտք գործելու և ասենք՝ դեպի Նախիջևան և Թուրքիա երթևեկելու հնարավորություն տալու մասին է: 

    Այդ որոշումները չեն ընդունվել միայն Ադրբեջանի մերժողական դիրքորոշման պատճառով և ՀՀ Կառավարության կողմից կարող են ընդունվել մեկ-երկու շաբաթվա ընթացքում: Իհարկե, դեպի Նախիջևան մուտքի ենթակառուցվածքներ չկան և պետք է կառուցվեն, բայց դա նույնպես կարելի է բավական արագ անել: 

    Բայց հենց հիմա, զուտ ֆիզիկական ենթակառուցվածքի պատրաստության առումով, օրինակ, բեռնատարները կարող են Լաչին-Կոռնիձոր հատվածով Կոռնիձոր անցակետով մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք, մեր ճանապարհներով երթևեկել մինչև Հայաստան-Թուրքիա սահման և Մարգարա անցակետով մուտք գործել Թուրքիա: Նույնը և հակառակ ուղղությամբ: Նման տարանցիկ բեռնափոխադրման համար անհրաժեշտ ֆիզիկական ենթակառուցվածքը հիմա էլ պատրաստ է, մնում է դե յուրե որոշում կայացնել: Մենք պատրաստ ենք նման որոշում կայացնել, եթե Ադրբեջանի և Թուրքիայի կողմից կա հետաքրքրվածություն:

    Մենք կապահովենք բեռնափոխադրումների անվտանգությունը, բայց եթե ադրբեջանցի վարորդների և բեռնատարների համար կա հոգեբանական բարդություն, այդ բեռնափոխադրումը կարող են կազմակերպել թուրքական բեռնատարները, որոնք մշտապես երթևեկել են և այսօր էլ ակտիվ երթևեկում են Հայաստանի ճանապարհներով: Դա կարող են անել նաև այլ երկրների բեռնատարներ: 

    Բայց եւս մեկ անգամ ուզում եմ պաշտոնապես արձանագրել, որ Հայաստանը երբեք, գրավոր կամ բանավոր որևէ պարտավորություն չի ստանձնել, չի համաձայնվել, նույնիսկ չի ակնարկել, որ սեփական տարածքում անվտանգության ապահովումը, այդ թվում՝ միջազգային կամ ադրբեջանական ուղևորափոխադրումների կամ բեռնափոխադրումների, պետք է կամ կարող է արտապատվիրակել այլ երկրի: Նման բան չի եղել, չկա պարզապես: Ընդհակառակը, Հայաստանը պարտավորվել է երաշխավորել անցման անվտանգությունը, ինչը և պատրաստ ենք անել: 

    Հայաստանը երբեք, գրավոր կամ բանավոր որևէ պարտավորություն չի ստանձնել, չի համաձայնվել, նույնիսկ չի ակնարկել, որ կարող է համաձայնվել իր ինքնիշխանության, իրավազորության կամ տարածքային ամբողջականության որևէ սահմանափակման, ներառյալ Արևմտյան Ադրբեջանից ՀՀ տարածքով Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն հաղորդակցության հարցում: 

    Արևմտյան Ադրբեջանից Հայաստանի Հանրապետության տարածքով Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն հաղորդակցությունը տարածաշրջանի հաղորդուղիների թեմայի մեջ ենթաթեմա է, և այստեղ էլ Հայաստանը երբեք խոչընդոտ չի հարուցել: 

    Ավելին, այս հարցում էլ մաքսիմալ կրեատիվ ու ճկուն ենք եղել և շարունակում ենք լինել: 2022 թվականին, հասցեագրելով Ադրբեջանի մտահոգությունները, առաջարկել ենք փոխադարձության սկզբունքով միջազգային մասնագիտացված կազմակերպության արտապատվիրակել սահմանի անցման ժամանակ քաղաքացիների անձնագրային և բեռների մաքսային և այլ հսկողության front գործառույթը: Ադրբեջանը չի համաձայնել: 

    Հիմա էլ, հաշվի առնելով Ադրբեջանի պնդումը, թե երկարատև հակամարտության պատճառով Ադրբեջանի քաղաքացիները կխուսափեն ՀՀ սահմանային և մաքսային հսկողությունն անցնել, առաջարկել ենք այս փուլում Զանգելան-Մեղրի-Օրդուբադ և հակառակ ուղղությամբ, Երասխ-Օրդուբադ-Մեղրի և հակառակ ուղղությամբ հաղորդակցության բացումը սկսել երկաթուղային բեռնափոխադրումներից: Ընդ որում, գրավոր առաջարկել ենք տարբերակ, որ չի նսեմացնում կողմերից ոչ մեկի ինքնիշխանությունը, իրավազորությունը և տարածքային ամբողջականությունը: Եթե Բաքվի մտահոգությունը Նախիջևանի հետ և հակառակ ուղղությամբ հուսալի բեռնափոխադրումներ ապահովելն է, այդ հարցը լուծված է: Մնում է Ադրբեջանը ասի՝ այո: Որոշ ժամանակ էլ կտևի ՀՀ տարածքում Նռնաձոր-Կարճևան երկաթուղու կառուցումը: Երասխ-Նախիջևանի հետ սահման հատվածում նույնպես երկաթուղու մի կարճ կտոր պետք է կառուցվի, բայց սա Հայաստան-Հայաստան և Ադրբեջան-Թուրքիա երկաթուղային կապի համար է անհրաժեշտ, և այս աշխատանքն էլ կարելի է արագ անել: 

    Նույն սկզբունքով պատրաստ ենք Ադրբեջանից դեպի Նախիջևան խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի, մալուխների տարանցում տրամադրել: Անհասկանալի է, թե ինչու են այս առաջարկները մերժվում Ադրբեջանի կողմից: Հույս ունեմ՝ ոչ էսկալացիայի կեղծ առիթ կառուցելու համար: 

    Ադրբեջանը նաև հայտարարում է, որ եթե Հայաստանը դեպի Նախիջևան ճանապարհ չտրամադրի, իրենք Արևմտյան Ադրբեջան-Նախիջևան կապը կապահովեն Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով: Քավ լիցի, մենք դեմ չենք, դա ԻԻՀ և Ադրբեջանի հարաբերությունների և իրենց որոշման հարցն է: 

    Բայց նաև հստակ լինելու համար արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այն նույն իրավական պայմաններով Արևմտյան Ադրբեջանից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն անցում տրամադրել, ինչ պայմաններով Իրանն է առաջարկում: 

    Ադրբեջանը սրան ի պատասխան ասում է, թե անցումը անխոչընդոտ պետք է լինի: Այսինքն, Իրանով անցումը խոչընդոտվա՞ծ է, չէ՞ որ մենք ասում ենք նույն իրավական պայմաններով պատրաստ ենք տրամադրել նույն անցումը: 

    Փոխադարձության սկզբունքով պատրաստ ենք անցման ընթացակարգերի որոշ պարզեցումներ և ինքնաշխատ մեխանիզմների ներդրում իրականացնել: Ինչու՞ է ուրեմն Ադրբեջանը մերժում մեր այս կառուցողական առաջարկները: 

    Իմ համոզմունքը հստակ է. տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացումը, ներառյալ նաև Արևմտյան Ադրբեջանից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն և հակառակ ուղղությամբ, Հայաստանի Հանրապետության Մեղրիից-Երասխ Ադրբեջանի (Նախիջևանի Ինքնավար Հանրապետության) տարածքով և հակառակ ուղղությամբ, ամբողջությամբ նախապատրաստված է և դրա իրագործման համար անհրաժեշտ է միայն Ադրբեջանի համաձայնությունը»,- նշված է վարչապետի հոդվածում:

    Ադրբեջան Հայաստան Նիկոլ Փաշինյան
    Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email

    Տեսեք նաև

    Ապրիլին կսկսվի ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների հաջորդ փուլը

    ՀՀ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի հերթական ապատեղեկատվությունը

    2024 թվականի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական կայուն օպերատիվ իրադրություն. Սուրեն Պապիկյան

    Leave A Reply Cancel Reply

    • Հայտնի
    • Նոր
    • Տարածված
    December 3, 2024

    Երկրաշարժ՝ Ստեփանավան քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք

    December 3, 2024

    Ավտոբուսներում և տրոլեյբուսներում այսօրվանից գործելու է բանկային քարտով վճարման եղանակը. Ավինյան

    December 3, 2024

    Ինչ ամանորյա միջոցառումներ են սպասվում Երևանում

    March 24, 2025

    Ապրիլին կսկսվի ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների հաջորդ փուլը

    March 21, 2025

    ՀՀ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի հերթական ապատեղեկատվությունը

    March 21, 2025

    2024 թվականի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական կայուն օպերատիվ իրադրություն. Սուրեն Պապիկյան

    Տեսադարան
    Մեր մասին

    SMARTMAG

    Global News-ը միջազգային լրատվական հարթակ է, որը տրամադրում է օբյեկտիվ և վստահելի նորություններ աշխարհի տարբեր անկյուններից։ Մենք կենտրոնացած ենք կարևոր իրադարձությունների արագ և ճշգրիտ լուսաբանման վրա։

    Facebook Instagram
    Կարևոր
    December 3, 2024

    Երկրաշարժ՝ Ստեփանավան քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք

    December 3, 2024

    Ավտոբուսներում և տրոլեյբուսներում այսօրվանից գործելու է բանկային քարտով վճարման եղանակը. Ավինյան

    December 3, 2024

    Ինչ ամանորյա միջոցառումներ են սպասվում Երևանում

    Տեսադարան
    #7410 No Justice No Peace
    #7406 No Justice No Peace
    #7402 No Justice No Peace
    #7399 No Justice No Peace
    #7387 No Justice No Peace
    #7386 No Justice No Peace
    #7370 No Justice No Peace
    #7361 No Justice No Peace
    #7358 No Justice No Peace
    #7354 No Justice No Peace
    #7339 No Justice No Peace
    #7331 No Justice No Peace
    Copyright © 2025 ThemeSphere. Powered by WordPress.
    • Home
    • Buy Now

    Type above and press Enter to search. Press Esc to cancel.