Close Menu
GlobalNews
    Քաղաքականություն
    March 24, 20250

    Ապրիլին կսկսվի ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների հաջորդ փուլը

    Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները շարունակվում են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց…

    March 21, 2025

    ՀՀ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի հերթական ապատեղեկատվությունը

    March 21, 2025

    2024 թվականի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական կայուն օպերատիվ իրադրություն. Սուրեն Պապիկյան

    March 21, 2025

    Երկրաշարժ՝ Հայաստանում

    Facebook X (Twitter) Instagram
    Հրատապ
    • Ապրիլին կսկսվի ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների հաջորդ փուլը
    • ՀՀ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի հերթական ապատեղեկատվությունը
    • 2024 թվականի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական կայուն օպերատիվ իրադրություն. Սուրեն Պապիկյան
    • Երկրաշարժ՝ Հայաստանում
    • Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ-ն հերքում է
    • Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ-ն հերքում է
    • Դատարանը Սաակաշվիլիին դատապարտել է 4,5 տարվա ազատազրկման
    • «Հայկական ավիուղիներ» ավիաընկերությունը ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները
    Facebook Instagram TikTok Telegram X (Twitter)
    GlobalNews
    • Հասարակություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսություն
      • Ֆինանսներ
      • Բիզնես
    • Սպորտ
    • Տեխնոլոգիա
    • Ժամանց
    • Իրավունք
    GlobalNews
    Այժմ:Home»Քաղաքականություն»Սամվել Շահրամանյանը թող պատմի, թե ոնց է կարողացել «ախրանիկներով» դուրս գալ. մենք չենք ուզել, որ «Ղարաբաղը» դատարկվի. Ալեն Սիմոնյան
    Քաղաքականություն

    Սամվել Շահրամանյանը թող պատմի, թե ոնց է կարողացել «ախրանիկներով» դուրս գալ. մենք չենք ուզել, որ «Ղարաբաղը» դատարկվի. Ալեն Սիմոնյան

    February 12, 2025No Comments2 Mins Read
    Տարածել
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ով երեկ արցախցի լրագրողին մեղադրում էր, որ չեն մնացել Արցախում ու կռվել, այսօր հայտարարում է, որ շատ ու շատ մարդիկ մնացել ու կռվել են։

    «Շատ ու շատ մարդիկ իրենց կյանքերն են զոհել, դրա մասին չի խոսքը, իսկ թե ում մասին է խոսքը՝ բոլորը հասկացել են»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

    Անդրադառնալով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հայտարարությանը՝ Սիմոնյանն ասաց, թե լավ կլինի, որ Սամվել Շահրամանյանը պատմի՝ ինչպես է կարողացել «ախրանիկներով» Արցախից դուրս գալ։

    «Եթե ինքն ինձ հարց ունի, ԱԺ-ում նամակների բաժին կա, կարող է դիմել, ես կքննարկեմ այդ նամակը, միգուցե, պատասխանեմ, բայց որևիցե այլ ձևով մեկնաբանելու կարիք չկա»,- ասաց նա։

    Սիմոնյանը պնդում է, թե ինքն արցախցիների մասին ընդհանրական որևիցե բան չի ասել։

    «Ես ասել եմ կոնկրետ մարդկանց մասին, ովքեր ոչ թե վերադառնում էին Ղարաբաղից, այլ վերադառնում էին Հյուսիսային պողոտայի իրենց տներ, որոնք ուզում էին վերադառնալ իրենց ասաբնյակները, որ կառուցել էին Հայաստանում, որոնք իրենց բիզնեսները կառուցում էին ոչ թե Ղարաբաղում, որովհետև ապագա չէին տեսնում, այլ՝ երկրից դուրս։ Ես ձեզ վստահեցնում եմ՝ այն մարդիկ, որոնց մասին ես խոսել եմ, իրենք դա հասկացել են, ինչ վերաբերում է այն մարդկանց, ովքեր զոհվել են, ես ասել եմ՝ փառք ու պատիվ», – նշեց ԱԺ նախագահը։

    Նա ասաց, թե չէր կարելի դատարկել Արցախը, «ցավալի բան է»։

    «Երբ ժամանակը գա, անուններ կտամ, բայց անունների կարիք էլ չկա, ասում եմ՝ այդ մարդիկ առաջին օրվանից ուզում էին Ղարաբաղը դատարկել, իսկ դատարկել Ղարաբաղն ու զինվորին կանգնեցնել պոստին ու ասել՝ «դու պաշտանի, մենք գնացինք»… Ես ժողովրդի հետ ի՞նչ գործ ունեմ, քաղաքական գործիչներին նկատի ունեմ»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ շեշտելով՝ ինչ ասել է՝ շատ ճիշտ է ասել։

    Ըստ ԱԺ նախագահի՝ իր անունը տալիս են, որ քաղաքականության մեջ մտնեն ու «լայքեր» հավաքեն։

    «Մենք չենք ուզել, որ Ղարաբաղը դատարկվի։ Երեկ ես ինչո՞ւ զայրացա, որովհետև լրագրողն եկել ու ասում է՝ «ե՞րբ ենք վերադառնում»։ Պետք չէր Ղարաբաղը դատարկել։ Ես չեմ ասում, որ կանայք ու երեխաները պետք է մնային այնտեղ ու յաթաղանը գար, մորթեր։ «Լոլո»-ն, որ փորձում են հանրությանը հրամցնել, չի անցնելու»,- հայտարարեց Սիմոնյանը։

    Նա ասաց՝ Արցախը հայկական պահելու փոխարեն, մեկ օրում որոշում կայացրեցին ու դուրս եկան ԼՂ-ից։

    Ալեն Սիմոնյան Սամվել Շահրամանյան
    Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email

    Տեսեք նաև

    Ապրիլին կսկսվի ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների հաջորդ փուլը

    ՀՀ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի հերթական ապատեղեկատվությունը

    2024 թվականի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական կայուն օպերատիվ իրադրություն. Սուրեն Պապիկյան

    Leave A Reply Cancel Reply

    • Հայտնի
    • Նոր
    • Տարածված
    December 3, 2024

    Երկրաշարժ՝ Ստեփանավան քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք

    December 3, 2024

    Ավտոբուսներում և տրոլեյբուսներում այսօրվանից գործելու է բանկային քարտով վճարման եղանակը. Ավինյան

    December 3, 2024

    Ինչ ամանորյա միջոցառումներ են սպասվում Երևանում

    March 24, 2025

    Ապրիլին կսկսվի ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների հաջորդ փուլը

    March 21, 2025

    ՀՀ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի հերթական ապատեղեկատվությունը

    March 21, 2025

    2024 թվականի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական կայուն օպերատիվ իրադրություն. Սուրեն Պապիկյան

    Տեսադարան
    Մեր մասին

    SMARTMAG

    Global News-ը միջազգային լրատվական հարթակ է, որը տրամադրում է օբյեկտիվ և վստահելի նորություններ աշխարհի տարբեր անկյուններից։ Մենք կենտրոնացած ենք կարևոր իրադարձությունների արագ և ճշգրիտ լուսաբանման վրա։

    Facebook Instagram
    Կարևոր
    December 3, 2024

    Երկրաշարժ՝ Ստեփանավան քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք

    December 3, 2024

    Ավտոբուսներում և տրոլեյբուսներում այսօրվանից գործելու է բանկային քարտով վճարման եղանակը. Ավինյան

    December 3, 2024

    Ինչ ամանորյա միջոցառումներ են սպասվում Երևանում

    Տեսադարան
    #7410 No Justice No Peace
    #7406 No Justice No Peace
    #7402 No Justice No Peace
    #7399 No Justice No Peace
    #7387 No Justice No Peace
    #7386 No Justice No Peace
    #7370 No Justice No Peace
    #7361 No Justice No Peace
    #7358 No Justice No Peace
    #7354 No Justice No Peace
    #7339 No Justice No Peace
    #7331 No Justice No Peace
    Copyright © 2025 ThemeSphere. Powered by WordPress.
    • Home
    • Buy Now

    Type above and press Enter to search. Press Esc to cancel.