Close Menu
GlobalNews
    Քաղաքականություն
    March 24, 20250

    Ապրիլին կսկսվի ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների հաջորդ փուլը

    Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները շարունակվում են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց…

    March 21, 2025

    ՀՀ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի հերթական ապատեղեկատվությունը

    March 21, 2025

    2024 թվականի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական կայուն օպերատիվ իրադրություն. Սուրեն Պապիկյան

    March 21, 2025

    Երկրաշարժ՝ Հայաստանում

    Facebook X (Twitter) Instagram
    Հրատապ
    • Ապրիլին կսկսվի ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների հաջորդ փուլը
    • ՀՀ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի հերթական ապատեղեկատվությունը
    • 2024 թվականի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական կայուն օպերատիվ իրադրություն. Սուրեն Պապիկյան
    • Երկրաշարժ՝ Հայաստանում
    • Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ-ն հերքում է
    • Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ-ն հերքում է
    • Դատարանը Սաակաշվիլիին դատապարտել է 4,5 տարվա ազատազրկման
    • «Հայկական ավիուղիներ» ավիաընկերությունը ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները
    Facebook Instagram TikTok Telegram X (Twitter)
    GlobalNews
    • Հասարակություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսություն
      • Ֆինանսներ
      • Բիզնես
    • Սպորտ
    • Տեխնոլոգիա
    • Ժամանց
    • Իրավունք
    GlobalNews
    Այժմ:Home»Տնտեսություն»Ըստ ԱՏՁՄ-ի՝ օրենսդրական նոր կարգավորումները սահմանափակում են բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացումը
    Տնտեսություն

    Ըստ ԱՏՁՄ-ի՝ օրենսդրական նոր կարգավորումները սահմանափակում են բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացումը

    February 7, 2025Updated:February 10, 2025No Comments3 Mins Read
    Տարածել
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) դեմ է Բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների համար հունվարի 1-ից ուժի մեջ մտած նոր կարգավորումներին։ Ըստ ԱՏՄՁ-ի ներկայացուցիչների՝ այդ կարգավորումները   սահմանափակում են տեխնոլոգիական ոլորտի զարգացումը։  

    Փետրվարի 6-ին տեղի ունեցած ասուլիսին կարգավորումների վերաբերյալ իրենց դժգոհություններն ու տեսակետներն  են հայտնել ԱՏՁՄ գործադիր տնօրենն ու ներկայացուցիչները՝ նշելով, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նոր ընդունած կարգավորումները խոչընդոտում են ստարտափների աճին, խանգարում գիտահետազոտական աշխատանքների (R&D) խթանմանը և կասեցնում տեղական տեխնոլոգիական ընկերությունների զարգացումը։ 

    ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը նշեց՝ այնպես չէ, որ նախարարության հետ հարաբերություններ և համագործակցություն չկա, պարբերաբար հանդիպումներ և քննարկումներ լինում են.«Ասեմ, որ հանդիպումների քանակի և քննարկումների  որակի պրոգրես կա, բայց մենք դժգոհում ենք արդյունքներից: Քննարկումերը որակով տեղի են ունենում, բայց դեռ իրար հասկանալու և ավելի որակյալ որոշումներ կայացնելու հարցում շատ գործ ունենք անելու և՛ մեր կողմում, և՛ պետական ստրուկտուրաներում»: Սարգիս Կարապետյանի խոսքով՝ նոր կարգավորումների շուրջ խոսակցությունները սկսվել են 2.5 տարի առաջ, երբ  օրենքի նախագծի առաջին տարբերակը համայնքի կողմից առաջարկվել է ԲՏԱ նախարարությանը, որը մերժվել է այն հիմնավորմամբ, որ մեխանիզմները շատ բարդ են։ Նախարարությունն այդ ժամանակ հայտնել էր, որ շուտով ներկայացնելու են ավելի պարզ մեխանիզմով  օրենք:  «Վարչապետի հանձնարարականով պետք է ստեղծվեր միջգերատեսչական  հանձնաժողով միությունների հետ, որպեսզի միասին աշխատեինք  օրենքի վրա: Հանձնաժողովն այդպես էլ չստեղծվեց, ու մենք ստացանք այն առաջարկը, որտեղ կան բազմաթիվ խնդիրներ»,- նշեց   Կարապետյանը: 

    «Կրիսպ» ընկերության համահիմնադիր և նախագահ Արտավազդ Մինասյանը նշեց, որ նոր օրենքում գրված են ինչ-որ կարգավորումներ, որոնցով փորձ է արվում ներդրում անել ոլորտում կամ աջակցություն տրամադրել, բայց այս օրենքը չի լուծում ամենակարևորը՝ Հայաստանի մրցունակության բարձրացման հարցը: «Մեր կարճաժամկետ պահանջն այն է, որ գիտահետազոտական աշխատանքների կարգը պարզեցվի, դառնա շատ հստակ, և դրա տակ մտնեն ոլորտի այն աշխատակիցների աշխատանքները, որոնք միջազգային ստանդարտներով համարվում են գիտահետազոտական աշխատանք (R&D): Ամենամեծ աջակցության տեսակը պետք է լինի հենց R&D-ի աշխատակիցների եկամտահարկի փոփոխությանն ուղղված, բայց թե ինչ է նշանակում R&D, դրա սահմանումը չկա ոչ մի տեղ: Վերցվել են միջազգային կարգավորումների օրինակներ, ինչի արդյունքում գիտահետազոտական աշխատանքի սահմանումը  ստացվել է շատ նեղ։ Եթե  ոլորտում կա 30 հազարից ավելի աշխատակից, ապա այս կարգավորումը լավագույն դեպքում նրանց 5 տոկոսի դեպքում կկիրառվի: Այսինքն,   կգործի  այն աշխատակիցների համար, որոնք նորագույն գիտելիքի վրա են աշխատում, բայց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում R&D-ն համարվում է ավելի լայն ճյուղ,  քան այս կարգավորումն է սահմանում»,- ասաց Արտավազդ Մինասյանը: 

    Մինասյանը ներկայացրեց նաև ԱՏՁՄ-ի պահանջները։ Նրա խոսքով՝ իրենք պահանջում են, որ ոլորտի ներկայացուցիչներն ակտիվորեն ներգրավված լինեն օրենսդրական փոփոխությունների մշակման աշխատանքներում, ինչպես նաև արդեն իսկ ընդունված օրենքում փոփոխություններ կատարվեն, որպեսզի Հայաստանն ավելի մրցունակ երկիր դառնա բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության ոլորտում։  Նրա գնահատմամբ՝ փոքր աջակցություններն ու ներդրումները, որոնք նախատեսված են նոր կարգավորումներով, մեծ օգուտ չեն տալու:Հայաստանի խորհրդարանը դեկտեմբերի 4-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ հավանություն է տվել  «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթին։ Ընդունված օրենսդրական կարգավորումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։  Բաժանորդագրվեք մեր ալիք

    ԱՏՁՄ Սարգիս Կարապետյան
    Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email

    Տեսեք նաև

    Starship տիեզերանավը կրկին պայթել է

    Team ընկերությունների խմբի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը վերաընտրվեց ԱՏՁՄ-ի նախագահ

    Պատմության մեջ ամենամեծ ԱՏՁՄ համագումարը․ ավելի քան 200 ընկերություն և 92% աճ

    Leave A Reply Cancel Reply

    • Հայտնի
    • Նոր
    • Տարածված
    December 3, 2024

    Երկրաշարժ՝ Ստեփանավան քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք

    December 3, 2024

    Ավտոբուսներում և տրոլեյբուսներում այսօրվանից գործելու է բանկային քարտով վճարման եղանակը. Ավինյան

    December 3, 2024

    Ինչ ամանորյա միջոցառումներ են սպասվում Երևանում

    March 24, 2025

    Ապրիլին կսկսվի ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների հաջորդ փուլը

    March 21, 2025

    ՀՀ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի հերթական ապատեղեկատվությունը

    March 21, 2025

    2024 թվականի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական կայուն օպերատիվ իրադրություն. Սուրեն Պապիկյան

    Տեսադարան
    Մեր մասին

    SMARTMAG

    Global News-ը միջազգային լրատվական հարթակ է, որը տրամադրում է օբյեկտիվ և վստահելի նորություններ աշխարհի տարբեր անկյուններից։ Մենք կենտրոնացած ենք կարևոր իրադարձությունների արագ և ճշգրիտ լուսաբանման վրա։

    Facebook Instagram
    Կարևոր
    December 3, 2024

    Երկրաշարժ՝ Ստեփանավան քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք

    December 3, 2024

    Ավտոբուսներում և տրոլեյբուսներում այսօրվանից գործելու է բանկային քարտով վճարման եղանակը. Ավինյան

    December 3, 2024

    Ինչ ամանորյա միջոցառումներ են սպասվում Երևանում

    Տեսադարան
    #7410 No Justice No Peace
    #7406 No Justice No Peace
    #7402 No Justice No Peace
    #7399 No Justice No Peace
    #7387 No Justice No Peace
    #7386 No Justice No Peace
    #7370 No Justice No Peace
    #7361 No Justice No Peace
    #7358 No Justice No Peace
    #7354 No Justice No Peace
    #7339 No Justice No Peace
    #7331 No Justice No Peace
    Copyright © 2025 ThemeSphere. Powered by WordPress.
    • Home
    • Buy Now

    Type above and press Enter to search. Press Esc to cancel.