ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել, որով Միացյալ Նահանգները դուրս է գալիս ՄԱԿ-ի մի շարք կառույցներից, այդ թվում՝ Մարդու իրավունքների խորհրդից (UNHRC)։
Թրամփը նաև կդադարեցնի ֆինանսավորումը պաղեստինցիներին աջակցող ՄԱԿ գործակալությանը` UNRWA-ին, որը կարևոր մարդասիրական օգնություն է տրամադրում պատերազմից տուժած Գազայի միլիոնավոր մարդկանց: