
Անգլիայի առաջնության 13-րդ տուրի խաղում մեկական գոլ եւ գոլային փոխանում կատարելու շնորհիվ «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը կրկնել է անգլիացի հարձակվող Ուեյն Ռունիի ռեկորդը Պրեմիեր լիգայում։
Երկուսն էլ Պրեմիեր լիգայի 36 հանդիպումներում դարձել են առնվազն մեկ գոլի եւ մեկ գոլային փոխանցման հեղինակ, հաղորդում է Opta-ն։
13-րդ տուրում «Լիվերպուլը» 2:0 հաշվով հաղթել էր չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» եւ 34 միավորով առաջատարն է։