Close Menu
GlobalNews
    Քաղաքականություն
    March 24, 20250

    Ապրիլին կսկսվի ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների հաջորդ փուլը

    Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները շարունակվում են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց…

    March 21, 2025

    ՀՀ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի հերթական ապատեղեկատվությունը

    March 21, 2025

    2024 թվականի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական կայուն օպերատիվ իրադրություն. Սուրեն Պապիկյան

    March 21, 2025

    Երկրաշարժ՝ Հայաստանում

    Facebook X (Twitter) Instagram
    Հրատապ
    • Ապրիլին կսկսվի ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների հաջորդ փուլը
    • ՀՀ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի հերթական ապատեղեկատվությունը
    • 2024 թվականի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական կայուն օպերատիվ իրադրություն. Սուրեն Պապիկյան
    • Երկրաշարժ՝ Հայաստանում
    • Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ-ն հերքում է
    • Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ-ն հերքում է
    • Դատարանը Սաակաշվիլիին դատապարտել է 4,5 տարվա ազատազրկման
    • «Հայկական ավիուղիներ» ավիաընկերությունը ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները
    Facebook Instagram TikTok Telegram X (Twitter)
    GlobalNews
    • Հասարակություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսություն
      • Ֆինանսներ
      • Բիզնես
    • Սպորտ
    • Տեխնոլոգիա
    • Ժամանց
    • Իրավունք
    GlobalNews
    Այժմ:Home»Քաղաքականություն»Ալիևի ռեժիմի կողմից Ռուբեն Վարդանյանին առաջադրված մեղադրանքը հստակ քաղաքական ֆարս է. կոչ ենք անում դատապարտել ապօրինի ազատազրկումը. «Մենք ենք մեր սարերը» գործակալություն
    Քաղաքականություն

    Ալիևի ռեժիմի կողմից Ռուբեն Վարդանյանին առաջադրված մեղադրանքը հստակ քաղաքական ֆարս է. կոչ ենք անում դատապարտել ապօրինի ազատազրկումը. «Մենք ենք մեր սարերը» գործակալություն

    December 18, 2024No Comments2 Mins Read
    Տարածել
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    «Մենք ենք մեր սարերը» գործակալությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է . «2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից գերեվարված և Բաքվի բանտում ապօրինի կալանքի տակ գտնվող Ռուբեն Վարդանյանի իրավական պաշտպանության վերջին հայտարարությունը, թե իրեն ցմահ ազատազրկում սպառնացող 45 կեղծ մեղադրանքներ են առաջադրվել, խորապես մտահոգիչ է։

    Ալիևի ռեժիմի կողմից Ռուբեն Վարդանյանին առաջադրված մեղադրանքը հստակ քաղաքական ֆարս է, որի նպատակն է ոչ միայն հեղինակազրկել Ռուբեն Վարդանյանին, այլև միջազգային ուշադրությունը շեղել Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի հանցագործություններից։

    Ռուբեն Վարդանյանի ողջ գործունեությունն Արցախում ուղղված էր Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ հայտնված, սովի, դաժան զրկանքների, էթնիկ զտումների և ռազմական ագրեսիայի ենթարկված բնակչության կենսական կարիքների լուծմանը։ Աջակցությունը ներառում էր սննդի մատակարարում, առողջական խնդիրների և այլ հիմնական կարիքների անհապաղ լուծումներ, ինչի մասին վկայում են «Մենք ենք մեր սարերը» կազմակերպության կողմից Արցախում իրականացվող ծրագրերը։

    Միջազգային հանրությունը չպետք է լռի մարդու իրավունքների նման կոպիտ խախտումների առջև։ Ալիևի ռեժիմի այս բացահայտ հարձակումը ուղղված է ոչ միայն Ռուբեն Վարդանյանի, այլև արդարության, միջազգային իրավունքի, միջազգային պայմանագրերով ու կոնվենցիաներով ամրագրված հիմնարար իրավունքների ու ազատությունների դեմ։

    Հրամայական է, որ ժողովրդավարական աշխարհը վճռական քայլեր ձեռնարկի արդար դատավարություն, միջազգային դիտորդների ներկայություն և դատական ​​գործընթացի լիարժեք թափանցիկություն ապահովելու համար։

    Կոչ ենք անում նաև Հայաստանի և ամբողջ աշխարհի քաղաքացիական հասարակությանը, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին ու պետություններին խստորեն դատապարտել Ռուբեն Վարդանյանի ապօրինի ազտազրկումը և իրենց աջակցությունը հայտնել նրան և Բաքվում պահվող բոլոր հայ բանտարկյալներին։

    Աշխարհը չի կարող անտարբեր մնալ, երբ նրա ամենահայտնի մարդասերներից մեկը հետապնդվում է արդարության և արժանապատվության պայքարի համար»,- ասված է հայտարարության մեջ:

    Ադրբեջան Հայաստան Ռուբեն Վարդանյան
    Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email

    Տեսեք նաև

    Ապրիլին կսկսվի ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների հաջորդ փուլը

    ՀՀ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի հերթական ապատեղեկատվությունը

    2024 թվականի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական կայուն օպերատիվ իրադրություն. Սուրեն Պապիկյան

    Leave A Reply Cancel Reply

    • Հայտնի
    • Նոր
    • Տարածված
    December 3, 2024

    Երկրաշարժ՝ Ստեփանավան քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք

    December 3, 2024

    Ավտոբուսներում և տրոլեյբուսներում այսօրվանից գործելու է բանկային քարտով վճարման եղանակը. Ավինյան

    December 3, 2024

    Ինչ ամանորյա միջոցառումներ են սպասվում Երևանում

    March 24, 2025

    Ապրիլին կսկսվի ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների հաջորդ փուլը

    March 21, 2025

    ՀՀ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի հերթական ապատեղեկատվությունը

    March 21, 2025

    2024 թվականի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական կայուն օպերատիվ իրադրություն. Սուրեն Պապիկյան

    Տեսադարան
    Մեր մասին

    SMARTMAG

    Global News-ը միջազգային լրատվական հարթակ է, որը տրամադրում է օբյեկտիվ և վստահելի նորություններ աշխարհի տարբեր անկյուններից։ Մենք կենտրոնացած ենք կարևոր իրադարձությունների արագ և ճշգրիտ լուսաբանման վրա։

    Facebook Instagram
    Կարևոր
    December 3, 2024

    Երկրաշարժ՝ Ստեփանավան քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք

    December 3, 2024

    Ավտոբուսներում և տրոլեյբուսներում այսօրվանից գործելու է բանկային քարտով վճարման եղանակը. Ավինյան

    December 3, 2024

    Ինչ ամանորյա միջոցառումներ են սպասվում Երևանում

    Տեսադարան
    #7410 No Justice No Peace
    #7406 No Justice No Peace
    #7402 No Justice No Peace
    #7399 No Justice No Peace
    #7387 No Justice No Peace
    #7386 No Justice No Peace
    #7370 No Justice No Peace
    #7361 No Justice No Peace
    #7358 No Justice No Peace
    #7354 No Justice No Peace
    #7339 No Justice No Peace
    #7331 No Justice No Peace
    Copyright © 2025 ThemeSphere. Powered by WordPress.
    • Home
    • Buy Now

    Type above and press Enter to search. Press Esc to cancel.